Հանրագիտարան

Կարիբյան ծով

Մակերեսը 2777 հազար քառակուսի կմ է, առավելագույն խորությունը՝ 7686 մետր։

 

Ատլանտյան օվկիանոսի կիսափակ ծով, որը գտնվում է արևմուտքում և հարավում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի, հյուսիսում ու արևելքում`    Մեծ ու Փոքր Անտիլյան կղզիների միջև։ Ծովը Յուկուտանի նեղուցով միանում է Մեքսիկական ծոցին, Պանամայի ջրանցքով`    Խաղաղ օվկիանոսին։ Անվանումն առաջացել է Հարավային Ամերիկայի հյուսիսում բնակվող «կարիբներ» հնդկացիական ցեղախմբի անունից։ Ցեղանունն ստուգաբանվում է որպես վ«խիզախ մարդիկ»։ Տարածված է նաև անվանման «Կարաիբյան ծով» ձևը։
 
Գլխավոր նավահանգիստները`    Սանտյագո դե Կուբա (Կուբա), Մարակայբո, Լա Գուայրա (Վենեսուելա), Կարթախենա (Կոլումբիա), Լիմոն (Կոստա Ռիկա), Կոլոն (Պանամա), Սանտո Դոմինգո (Դոմինիկյան Հանրապետություն)։
 
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: